CMB-ի վաստակ · CMB 2026
Այս նրբերանգ գինին պատրաստված է հնագույն հայկական խաղողի սորտից` Ոսկեհատից: Կաղնու տակառներում հնացրած այս մարմնեղ գինին օժտված է սերկևիլի, սպիտակ մրգերի և հատապտուղների երանգներով: Բալանսավորված թթվայնությունը գինուն հաղորդում է թարմություն և հմայք:
Գինեգործություն: Նուրբ մամլում և վերահսկվող խմորում, որին հաջորդում է կաղնու տակառներում հնացումը՝ բարդության և կառուցվածքի համար։
Սաթի գույն՝ սերկևիլի, սպիտակ մրգերի և հատապտուղների բուրմունքով։ Լիքը և հավասարակշռված՝ բազմաշերտ խորությամբ։